Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ 80 աշխատակիցներից միայն 23-ն են լիարժեք միջազգայնագետ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ 80 աշխատակիցներից միայն 23-ն են լիարժեք միջազգայնագետ
08.09.2024 | 21:12

Վերջերս ԵՊՀ ղեկավարության նախաձեռնությամբ աշխատանքից հեռացվել են մի շարք աշխատակիցներ: Վերջիններս պնդում են, որ հեռացման դրդապատճառը քաղաքական է: Հեռացվածների զգալի մասն աշխատում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Ըստ ԵՊՀ կայքում հրապարակված հանրամատչելի տեղեկությունների, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կա 4 ամբիոն, չինարենի և չինական մշակույթի կենտրոն և ֆակուլտետի գրասենյակ: Անհայտ և անհասկանալի է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և չինարենի կենտրոնի միջև կապը, քանզի նույն տրամաբանությամբ այդ ֆակուլտետում կարող էին գործել աշխարհի բոլոր ժողովուրդների կենտրոնները, սակայն խնդիրը դա չէ:

ՈՒրեմն, եթե չհաշվենք չինարենի կենտրոնը, ապա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրենց հանապազօրյա հացն են վաստակում շուրջ 80 անձ: Վերջիններից միայն 23-ն են լիարժեք միջազգայնագետ: Շուրջ 10 անձի վերաբերյալ ԵՊՀ կայքը տեղեկություններ չի տրամադրում: Մնացածները` տնտեսագետներ են, օտար լեզուների մասնագետներ, իրավաբաններ, հայ բանասերներ, պատմաբաններ, նույնիսկ` մաթեմատիկոսներ և մեկ կենսաբան: Բացի դրանից` ֆակուլտետում աշխատում են նախկին, ավելի նախկին և օրվա իշխանությունների հետ ուղիղ փոխկապակցված անձինք, որոնց շատ դժվար է պատկերացնել միջազգային հարաբերությունների ոլորտում:

Այս իմաստով, անհասկանալի է, թե ինչու, օրինակ, կենսաբանին թողած, աշխատանքից պատմաբանին և արևելագետին են հեռացնում: Կամ` ինչու՞ վառ արտահայտված «նախկինին» և «նախկինի նախկինին» թողած, օրվա ընդդիմադիրին են աշխատանքից ազատում:

Իսկ ամենատհաճն այն է, որ վառ արտահայտված «նախկինները» և «նախկինների նախկինները» լուռ հետևում են օրվա ընդդիմադիրներին աշխատանքից հեռացնելու գործընթացին, հենց այնպես, ինչպես ներկայում աշխատանքից հեռացված օրվա ընդդիմադիրները ժամանակին հետևում էին ԵՊՀ նորանշանակ այսրոպեական ղեկավարության ապօրինություններին:

Հիշեցնեմ, որ անհիշելի ժամանակներում ավստրալիական ցեղերի մոտ կար նետելու համար նախատեսված փայտե կեռ զենք, որը հետադարձ պտույտով վերադառնում էր նետողի մոտ: Այն բումերանգ է կոչվում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4472

Մեկնաբանություններ